ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ 

1. Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը

1.1 Հավաքագրվող անձնական տվյալները.

www.sahakyanshin.com-ը /այսուհետև, կայք/ իր հարթակում հայտի կատարումն ապահովելու, ինչպես նաև Հաճախորդների հետ կապ հաստատելու համար հավաքագրում է հետևյալ անձնական տվյալները.

Կայքի միջոցով բնակարան ձեռքբերելու համարը հայտ գրանցելուց հավաքագրվում է հետևյալ տվյալները.

    ● Հաճախորդի անունը և ազգանունը,

    ● Հաճախորդի հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն,

1.2 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ միջոցներով.

● Հայտ ներկայացնելուց,

● Երբ Հաճախորդը ուղղակի այցելում է «ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ ՓԲԸ» /այսուհետ, Ընկերություն/ կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է «Cookies» բաժնում):

Վերոնշյալ հայտերը փաստացի լրացնելու կամ հեռախոսազանգով տվյալները տրամադրելու դեպքում համարվում է, որ Հաճախորդը տվել է իր համաձայնությունը իր անձնական տվյալները մշակելու համար: Հաճախորդի կողմից տրված համաձայնությունը հանդիսանում է այն իրավական հիմքը, որի ուժով Ընկերությունը մշակում է վերջինիս տվյալները: Անձնական տվյալները Ընկերությանը հասանելի են լինում այն պահից սկսած, երբ Հաճախորդը լրացնում է հայտերը և տալիս է իր համաձայնությունը։

IP հասցեներից տվյալների ստացումը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Հաճախորդը այցելում է Կայք:

1.3 Հաճախորդի անձնական տվյալները հավաքագրվում են հետևյալ նպատակներով.

● Հաճախորդի հետ կապ հաստատելու համար։

● Գովազդային արշավներ կազմակերպելու համար, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Ընկերությունն իրականացնում է իր Գործընկերների հետ համատեղ,

● Հաճախորդների պահանջներին համապատասխանող սպասարկման որակի ապահովման համար,

● Սպասարկման որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև Կայքի բարելավման համար:

Բացի վերոնշյալից, Հաճախորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով Ընկերությունը ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով, փոստով, հեռախոսով, բուկլետների միջոցով, կարճ հաղորդագրությամբ կամ առցանց գովազդով) ինչպես իր կողմից, այնպես էլ վերջինիս գործընկերների կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ: Առցանց գովազդը կարող է ցուցադրվել Կայքում և գործընկերների ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց լրատվամիջոցներով:

Նման տեղեկատվություն չստանալու համար Հաճախորդը պետք է տեղեկացնի Ընկերությանը դրանցից հրաժարվելու մասին՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@sahakyanshin.com  

1.4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

Ընկերությունը Հաճախորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց, այլ տրամադրում է միայն այն Գործընկերոջը ում միջոցով իրականացվում են մարքեթինգային արշավները: 

Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Հաճախորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Հաճախորդի տվյալները: Այնուամենայնիվ, Հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:

1.5 Հաճախորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.

Հաճախորդը իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:

Հաճախորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Հաճախորդի տվյալները կարող են պահպանվել ևս 1 տարի:

2 Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը կամ իր գործընկերներին՝ հեղինակային իրավունքով, կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընկերության կողմից մատուցվող ոչ մի ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել՝ առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության:

3. Այլ դրույթներ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար:

Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ: Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:

Կողմերի միջև առաջացած վեճերի լուծումը ենթակա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին:

Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Թարմացված տարբերակը հրապարակելուց հետո Հաճախորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Հաճախորդի համաձայնություն:Ամեն դեպքում Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել Կայքի կողմից մատուցվող ծառայություններից և պահանջել ջնջել իր անձնական տվյալները Ընկերության սերվերային համակարգից: